Ամերիկայի ավետարանականները, Թրամպի գլխավորությամբ, իսլամական աշխարհի դեմ նոր խաչակրաց արշավանք են սկսում. քաղաքագետ

Ամերիկայի ավետարանականները, Թրամպի գլխավորությամբ, իսլամական աշխարհի դեմ նոր խաչակրաց արշավանք են սկսում։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Եթե առաջ խաչակրաց արշավանքների նպատակը Տիրոջ գերազմանի ազատագրումն էր, ապա հիմա' Երրորդ Տաճարի կառուցումը։ Ինչի համար պետք է ավերվի իր նշանակությամբ իսլամական աշխարհի երրորդ սրբավայրը։
Եւ դա ԱՄՆ ամենաբարձր մակարդակում է արդեն հայտարարվում, եւ արդեն գործողությունների են անցնում։ Անհավանական է, բայց այս ամենը չափազանց լուրջ է։
Մենք միջկրոնական պատերազմի շեմին ենք»,- գրել է նա։