Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ տաղավարով մարտի 18-20-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք MITT-2025 միջազգային ցուցահանդեսին։ Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Հայաստանի տաղավարը կլինի B3045-ը։
Ցուցահանդեսը լավ հնարավորություն կընձեռի ռուսական շուկայում Հայաստանը որպես գրավիչ ուղղություն ներկայացնելու համար։
Մանրամասներն այստեղ։