Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող վագոն տնակում և այրվել են կենցաղային իրեր։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և սեփականատիրոջ ինքնությունը։