Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԵԽ` հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով

Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարան՝ կապված 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ։
Այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվամիջոցը։
«Վճռական բողոք ենք հայտնում 2025թ. մարտի 13ին Եվրախորհրդարանի ընդունած «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը եւ, այսպես կոչված, դատական գործընթացները» անհիմն, կողմնակալ եւ կանխակալ բանաձեւի դեմ»,- մասնավորապես ասված է Ադրբեջանի խորհրդարանի նամակում։