Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքերը

Հալեպի միջազգային օդանավակայանը մարտի 18-ին կվերսկսի իր աշխատանքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է SANA լրատվականը՝ հղում կատարելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:
«Հալեպի միջազգային օդանավակայանը կվերսկսի աշխատանքը երեքշաբթի՝ մարտի 18-ին»,- ասված է քաղավիացիայի վարչության հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ Հալեպի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել՝ բոլոր տեխնիկական և վարչական ընթացակարգերը կատարելուց հետո։