Երևանում 47-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Գուսան Շերամի փողոցի թիվ 100 հասցեի դիմաց, «Ռուբեն» շինանյութի խանութի հարևանությամբ Երևանի բնակիչ 47-ամյա Հարություն Ս․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։