Անհաջողությունները հետապնդում են Նեյմարին

Բրազիլիայի հավաքականի բուժանձնակազմը չի թույլատրել «Սանտոսի» հարձակվող Նեյմարին մասնակցել ԱԱ-2026-ի ընտրական հանդիպումների նախապատրաստությանը։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Բրազիլիայի ընտրանու մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը լքելու է հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով։ Նեյմարի փոխարեն թիմ է հրավիրվել «Ռեալի» հարձակվող Էնդրիկը։
Բացի Նեյմարից, վնասվածքների պատճառով հայտացուցակից դուրս են մնացել նաև «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը և «Ֆլամենգոյի» պաշտպան Դանիլոն։
Բրազիլիան մարտի 21-ին կմրցի Կոլումբիայի, իսկ մարտի 26-ին՝ Արգենտինայի հետ։