Լեհաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը

Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը և հուսով է, որ այն արագ կստորագրվի։ Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության կայունությանն ու զարգացմանը՝ օգուտ տալով երկու երկրներին»,- նշված է ԱԳՆ էջում։