Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ հայրենի Կառավարության անդամները ԱԺ են գնալու: Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից ԱԺ տարբեր հանձնաժողովներում հայրենի Կառավարության ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:
Մենք տեղեկացանք, որ երկուշաբթի օրը խորհրդարանում կլինեն՝
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը,
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ու ողջ շաբաթվա ընթացքում Կառավարության անդամները օրենսդիրում են լինելու: Ի դեպ, ուժային կառույցները ևս խորհրդարան կգնան` մարտի 21-ին իրենց գերատեսչության մասին զեկույցները ներկայացնելու համար:
ԱԺ-ում կլինեն`
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը
ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը
ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը:
Մի խոսքով, թեժ օրեր են սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ-ում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: