Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել

Մարտի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մանթաշյան փողոցի 28 հասցեում գործող` Երևանի բնակիչ 48-ամյա Հասմիկ Զ․-ին պատկանող ծաղկի խանութից ոմն Հարութը և Վաչեն գողացել են արհեստական դեկորատիվ ծառ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 9-ին ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչներ 40-ամյա Հարություն Խ․-ն և 26-ամյա Վաչագան Ա․-ն վերջինի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով նշված հասցեի ծաղիկի խանութից գողացել են արհեստական դեկորաստիվ ծառ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով, նույն օրը Վաչագան Ա․-ն իր վարած «BMW»-ով հանդերձ գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Հարություն Խ․-ին և գողացված ծառը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։