Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnր

Մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։