Ողջունում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի մշակումն ավարտելու կապակցությամբ. Մարտա Կոս

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը նույնպես ողջունել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի մշակումն ավարտելու առիթով:
«Ես ողջունում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի մշակումն ավարտելու կապակցությամբ։
Սա կարևոր քայլ է տարածաշրջանային անվտանգության համար և հնարավորություն՝ ամրապնդելու մեր համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում»,- գրել է Մարտա Կոսը X-ի իր էջում։