Հրդեհ՝ Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում

Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի ջերմոցների հատվածում խոտածածկ տարածք է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ջերմոցային տնտեսության աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ջերմահարվել է ջերմոցային տնտեսության որոշ հատված (պաշտպանիչ ցելոֆանները):