Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
«Չինաստանի կառավարությունը ողջունում է դրական զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Երկուսն էլ կարևոր պետություններ են իրենց տարածաշրջանում և Չինաստանի լավ ու վստահելի գործընկերները։
Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ նրանք կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով՝ նպաստելով տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղությանն ու բարգավաճմանը»,- ասված է արտգործնախարարության հայտարարությունում։