Մայրաքաղաքում մեկնարկել են ճանապարհների նորոգման աշխատանքները
Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհատվածներում փոսերի նորոգման աշխատանքերը։ Այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Ծրագրի իրականացման համար ծախսվել է մոտ 1 մլրդ 84 մլն դրամ:
Նորոգման աշխատանքները լինելու են շարունակական։