Փոխվարչապետը ՏԿԵ նախարարի տեղակալին է հանձնել «ԵԱՏՄ-ն 10 տարեկան է» մեդալը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում անձնական ներդրման համար Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N20 որոշմամբ պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալով։
Պարգևը հանձնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։