Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը հույս է ներշնչում․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։
«Տեղեկությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Խաղաղության պայմանագրի մասին, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամանքից ու պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է, կարևոր է թե՛ տարածաշրջանի համար, թե՛ նրա սահմաններից դուրս»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել Խաղաղության պայմանագիրը»,- ասվում է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳ նախարարության «X»-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները:
Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ընդգծել է, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման: