Երևանի ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման բաժիններում փակցվել են սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ QR կոդերով ուղեցույցներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության բոլոր բաժիններում փակցվել են եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ ուղեցույցներ՝ QR կոդերով։
Սկանավորելով QR կոդը՝ քաղաքացիները կարող են ծանոթանալ սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգին և քայլերի հաջորդականությանը։