Իսպանիան ողջունում է Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի լուրը. Իսպանիայի ԱԳՆ

Իսպանիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է հրապարակել, որում նշվում է. «Իսպանիան ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնագրի մասին լուրը և հուսով է, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրի միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։
Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»