Քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև զբոսաշրջության խթանման հնարավորությունները, գործակցության հեռանկարները

Մարտի 13-ին ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանն ընդունել է Satguru զբոսաշրջային ընկերության գլխավոր տնօրեն Դիպակ Սինգհին։ Հանդիպման ընթացքում Դիպակ Սինգհը ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային համագործակցության փորձը և հետաքրքրվածությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայի նկատմամբ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վիետնամի միջև զբոսաշրջության խթանման հնարավորությունները, գործակցության հեռանկարները, ինչպես նաև ուղիղ հաղորդակցության ու համատեղ ծրագրերի իրականացման ուղիները։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով։