Փաշինյանն առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել, աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր. Հարությունյան

Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.
«Մեկը ինքնասիրահարված թողեց գնաց՝ վախենալով պատասխանատվությունից, մյուսները խաբելով ու բոլորիս ֆռացնելով մի բան բանակցում էին, գալիս էին բոլորիս այլ բան ներկայացնում՝ դիզելով մեծ սեփականություն:
Ու վարչապետ Փաշինյանն ու այս իշխանությունն է, որ առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է գործընթացը՝ մինչև վերջին դետալը ներկայացնելով այդ գործընթացը, ինչը ապահովելու է հարատև խաղաղություն ու պետության հավերժությունը:
Աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր, կամքներդ անպակաս, կամքներս անպակաս»:
Հիշեցնենք՝ անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը, վարչապետն ասել է. «Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային և տնտեսական ուղիները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում, և դա ձևակերպել եմ բազմիցս»: