Յոթ լեզու իմացող հայուհին Թուրքիայում գործազուրկ է
Թուրքիայում բնակվող ազգությամբ հայ Փընար Սարջանը (Քնարիկ Ոսկանյան), ով տիրապետում է 7 լեզուների (հայերեն, թուրքերեն, քրդերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) աշխատանք է խնդրում թուրքական իշխանություններից: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Նրա հետ զրուցել է «Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակիցը և պարզել, որ Քնարիկը ամուսնալուծված ընտանեկան կարգավիճակ ունի և երկու մանկահասակ երեխաների մայր է: Անօթևան է և ապրում է վարձակալված բնակարանում, որի վարձը նույնիսկ ի վիճակի չէ վճարել:
Արմատներով ալաշկերտցի Քնարիկը դավանափող եղած նախկին քրիստոնյա է: Նրա երկորդ ամուսինն ազգությամբ թուրք է եղել: Այժմ չքավորության մեջ հայտնված հայուհին օգնություն է ակնկալում թուրքական իշխանություններից իր երկու մանկահասակ աղջիկների ապրուստն ապահովելու համար: