Միջազգային ատյաններից հետ ենք կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարևոր իրադարձություն է։ Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն»։
Նա նշել է, որ տեքստի հրապարակման հետ կապված պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է:
«Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,- ասել է նա։