Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես չի գործում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարատուներին տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի գործում:
«Առաջացած տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Խնդիրները վերանալուն պես լրացուցիչ կտրամադրվի տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ: