Գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկա, բայց մենք խնդրի մասին բարձրաձայնում ենք. Փաշինյան

Հայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը:
Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում է, որ ՀՀ–ն չի բարձրացնում հարցը»,–ասաց Փաշինյանը: