Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ-ի ալկոհոլային խմիչքների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ–ի բոլոր գինիների և ալկոհոլային այլ խմիչքների համար, եթե Եվրամիությունը չչեղարկի ամերիկյան վիսկիի համար նախատեսված մաքսատուրքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում:
Թրամփը նշել է, որ ԵՄ–ն նոր է սահմանել այդ մաքսատուրքը:
«Եթե այդ մաքսատուրքը անհապաղ չհանվի, ԱՄՆ-ն շուտով 200 տոկոս մաքսատուրք կսահմանի Ֆրանսիայից և ԵՄ այլ երկրներից դուրս եկած բոլոր գինիների, շամպայնների և ալկոհոլային ապրանքների համար: Սա հիանալի կլինի ԱՄՆ-ում գինու և շամպայնի բիզնեսի համար»,–գրել է ԱՄՆ նախագահը: