Փաշինյանն ընդունել է նաև Բաքվի 2 պահանջները՝ միջազգային հայցերի ետ քաշման և երրորդ երկրների զորքերի չտեղակայման վերաբերյալ. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.
«Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ պայմանագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, Փաշինյանն ընդունել է նաև Բաքվի երկու պահանջները՝ միջազգային հայցերի ետ քաշման և երրորդ երկրների զորքերի չտեղակայման վերաբերյալ։
Հայաստանում Փաշինյանից ու իր թիմից բացի, ոչ մեկն այդպես էլ չիմացավ՝ ինչ են բանակցել ու պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը»։