Ալեքսանդր-Առնոլդը վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիայի գավաթի եզրափակիչը Նյուքասլի դեմ

«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը «Նյուքասլի» դեմ, որը կկայանա այս կիրակի՝ մարտի 16-ին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կոճի վնասվածք է ստացել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ, որն ավարտվել է փարիզյան թիմի հաղթանակով՝ 1։0 (11մ՝ 4։1) հաշվով։ Նշվում է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և հույս կա, որ այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը կրկին կկարողանա խաղալ:
«Նյուքասլի» դեմ առաջիկա խաղում Տրենտին կփոխարինի «Լիվերպուլի» մեկ այլ պաշտպան՝ Ջարել Քուանսան։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։