Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ․ Ալիև

Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- ասել է Ալիևը։