Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման բաղադրիչն է, դրա էությունը, գործնականում կիրառման եղանակը, ինչպես նաև` քաղաքացու իրազեկվածության անհրաժեշտությունը` իրացնելու սոցիալական այս բաղադրիչից օգտվելու իր իրավունքը:
Անահիտ Ավանեսյանը նախ ներկայացրել է սոցիալական կրեդիտից օգտվելու կարգը, նշել, որ , եթե քաղաքացին եկամտահարկ վճարող է, ներկայացրել է եկամուտների տարեկան հայտարարագիր և ստոմատոլոգիական կլինիկայից ունի հաշվարկային փաստաթույթ, ստացած ստոմատոտոլոգիական ծառայությնների դիմաց, նա կունենա մինչև 50000 դրամ փոխհատուցում:
Նախարարն ընդգծել է, որ այս բարեփոխումը քաղաքացուն պետք է հասնի նաև ստոմատոլոգիական կլինիկաներից առաջարկվող կոնկրետ փաթեթների տեսքով` հաճախ տարածվելով այնպիսի ծառայությունների վրա, որոնք ապահովագրական փաթեթներից դուրս են մնում. այսպես նպաստելով նաև ատամնաբուժական խնդիրների կանխարգելմանը:
Անահիտ Ավանեսյանը կհանդիպի նաև ստոմատոլոգիական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով նրանց ուղիղ հաղորդակցությամբ, այս բարեփոխման մասին իրազեկ դարձնել մարզային ստոմատոլոգիական կլինիկաներին և բնակիչներին: