Նա ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է․ Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է մանկունիանցիների երիտասարդ հարձակվող Ամադե Դիալոյի մասին։
«Թարմ շունչ է, ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ: Նայեք, թե ինչ գոլեր է նա խփում, որքան ստեղծագործական է ու քրտնաջան աշխատում խաղադաշտում։
Ես կցանկանայի տեսնել ՄՅՈՒ-ում նրա պես ևս մի քանի ֆուտբոլիստ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին։
Հիշեցնենք, որ Դիալոն 22 տարեկան է, նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։