Բավարիան կողմնորոշվել է Քեյնի հավանական փոխարինողների հարցում

«Բավարիայում» կարծում են, որ ակումբը շուտով փոխարինողի կարիք կունենա 31-ամյա հարձակվող Հարի Քեյնին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Մյունխենյան ակումբում նաև վստահ չեն, որ 35-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը ևս կմնա թիմում, ուստի նոր ֆուտբոլիստներ են փնտրում։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական գրանդը դիտարկում է «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի և «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերը գնելու տարբերակը։
Այնուամենայնիվ, այս ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար «Բավարիան» պետք է կատարի արտագնա տրանսֆերներ: Մյունխենյան ակումբն ակնկալում է, որ «Տոտենհեմը» պատրաստ կլինի 60 միլիոն եվրո վճարել Մատիս Տելի համար, ով վարձավճարով հանդես է գալիս լոնդոնյան ակումբում։