Երևանում ընթանում են սանմաքրման որակի բարելավման աշխատանքներ. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների լվացման ու մաքրման աշխատանքները:
Ժամը 01:00-ից մինչև 07:00-ը Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքները: Դրանք ընդգրկելու են նաև երկրորդական փողոցները՝ ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանները: