Եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն․ Իրանի գերագույն առաջնորդ

Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։
«Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ամերիկացիները և նրանց գործակալները սխալ գործողություններ ձեռնարկեն, Իրանի հակաքայլերը կլինեն վճռական և հստակ: Եվ ամենաշատը կտուժի ԱՄՆ-ն»,- Խամենեիի խոսքն է մեջբերել ISNA գործակալությունը: