Ռեալը և ևս մեկ գրանդ ակումբ հետաքրքրված են ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտը հետաքրքրել է եվրոպական այլ գրանդներին:
25-ամյա ֆուտբոլիստի ելույթներին հետևում են Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Վենսան Կոմպանին և Կարլո Անչելոտին բարձր են գնահատում պորտուգալացու կարողությունները, ով կարող է հանդես գալ պաշտպանության երկու եզրերում:
Transfermarkt-ը Դիոգո Դալոտի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո։