Հրդեհ՝ Այգեհովիտ գյուղի հանդամասում․ 2 հոգի այրվածքներով դիմել է հիվանդանոց

Մարտի 12-ին, ժամը 13:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։
Բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ևս մեկ քաղաքացի է այրվածքներով դիմել իրենց։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 13:52-ին: Այրվել են խաղողի այգիներ և մացառուտ:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակայքում գտնվող այգիներ։