Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ «Վարդանի ձոր» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մատական հաշվարկ, ավտոմեքնայի բեռնախցիկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկներ Էմանուել Սարգսյանը, Գևորգ Սիմոնյանը, Սմբատ Հովհաննիսյանը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանն ու Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են այրվող «Mercedes»-ը և շատ արագ մոտեցել են մեքենային, կանխել կրակի տարածումը՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը (огнетушитель):