«Ժոնգ թոնգ»-ի վարորդները նախորդ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից. Ասատրյան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Գեղամ Ասատրյանը գրել է.
«Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկությունների, որ իբրև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տ/մ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել, հայտնում եմ`
«Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։ Աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուր տարածվեց, թե ավտոբուսի 50 վարորդ աշխատանքից դուրս է եկել՝ ակնկալած գումարը չաստանալու պատճառով։