ArCa համակարգը խափանվել է. քաղաքացիներն ահազանգում են

Այս պահին Armenian Card (ArCa) վճարումների համակարգի աշխատանքում խափանում է:
Oragir.News-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ բանկոմատներով գործարք չեն կարողանում կատարել, խանութներում ևս քարտերով վճարումներ կատարել չի ստացվում։