Ընկան իմ հետևից ու ես լքեցի ՀՀ-ը․ Արփինե Բեկջանյանը՝ մեծ ողբերգության, ծանր բաժանումի և չերգելու մասին

«AREG TV»-ի եթերում երգչուհի Արփինե Բեկջանյանը պատմել է, որ տեղափոխվելով ԱՄՆ ստիպված է եղել թողնել երգարվեստն ու զբաղվել այլ գործով: Բազում դժվարություններ է հաղթահարել՝ հացի խնդրից մինչև բնակարան չունենալու հարց: Աշխատել է ռեստրոնում որպես սպասք լվացող:
«Դաժան էր, բայց ինչ արած: Այդ ընթացքում դա էր պետք անել, այլընտրանք չկար: Իսկ ես համաձայն եմ բոլոր աշխատանքների հետ: Հարցեր կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ, որ չվերապրեմ:
Դժվար էտապներ են լինում, որոնք պիտի հաղթահարենք, կարևորը ես պատվով եմ անցել, ոչ ոքից գումար չեմ մուրացել կամ անբարոյական քայլ չեմ արել, որից կամաչեն իմ երեխաները կամ ես»,- ասել է Արփինե Բեկջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։