Ավտոբուսի 50 վարորդներ, տեսնելով, որ աշխատավարձը քիչ են վճարել, դիմում են գրել և հեռացել. Մանուկ Սուքիասյան

Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել եւ հեռացել աշխատանքից։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
«Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միեւնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»,- հավելել է նա: