Եթե վախենում եք մենակությունից, ապա մի ամուսնացեք. Անտոն Չեխով
«Եթե վախենում եք մենակությունից, ապա մի ամուսնացեք»,
«Ամեն ինչ գիտեն և ամեն ինչ հասկանում են միայն հիմարներն ու խաբեբաները»,
«Բարի մարդիկ ամաչում են նույնիսկ շներից»:
Անտոն Պավլովիչ Չեխովը ծնվել է 1860 թվականի այս օրը' հունվարի 29-ին: Նա ռուս գրող է, դրամատուրգ, մասնագիտությամբ' բժիշկ: Գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս է: Համարվում է համաշխարհային գրականության դասականներից մեկը: Նրա պիեսները, մասնավորապես «Բալենու այգի» ստեղծագործությունը բեմադրվելէ աշխարհի մի շարք բեմերում. Նա աշխարհի ամենահայտնի դրամատուրգներից է: 26 ստեղծագործական տարվա ընթացքում Չեխովը հեղինակել է 900-ից ավել ստեղծագործություն (կարճ հումորային պատմվածքներ, լուրջ պոեմներ, պիեսներ), որոնք դարձել են համաշխարհային գրականության դասականներից: Չեխովի ամենահայտնի ստեղծագործություններից են », «Ձանձրալի պատմությունը», «Դուելը», «Անհայտ մարդու պատմությունը», պիեսներից' «Ճայը», «Երեք քույրեր», «Իվանովը» և այլն:
Չեխովը կյանքից հեռացել է 1904 թվականի հուլիսի 2-ին (15):