Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։