2025-ի փետրվարին Հայաստան է այցելել 117.372 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2025 թ. փետրվարին Հայաստան այցելել է 117.372 զբոսաշրջիկ։
Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ փետրվարին՝ 127.241։
2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):