Գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 13-ին՝ ժամը 14։15-ին, «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։