Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» տված Մուշեղ Գրիգորյանը

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ ցիտում էին ոմն Մուշեղ Գրիգորյանի «ցուցմունքները»՝ ընդդեմ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ըստ որի նա մեղադրում էր գերության մեջ գտնվող մեր հայրենակցին Արցախում «ահաբեկչակական զինված խմբավորումներ ստեղծելու մեջ»։
24News-ի հետ զրույցում բազմաթիվ արցախցիներ հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստացած Մուշեղ Գրիգորյանը հայտնի է իբրև «Գիբսի Միշիկ»՝ հարբեցող է, մնացել է Արցախում գաղթից հետո։ Նա արցախյան բլոկադայի ժամանակ զբաղված է եղել մի տուփ ծխախոտն արցախցիներին 5000 դրամով վաճառելով։ Ավելին, Արցախի ամբողջական օկուպացիայից հետո «Գիբսի Միշիկը» դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների «հերոսը»՝ սիրով հարցազրույցներ էր բաժանում այնտեղ ժամանող լրագրողներին ու մեղադրում հայ ժողովրդին «ագրեսիա» իրականացնելու մեջ։
Փաստորեն, Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ կորզելու համար մնացել է հարբեցողի հույսին։