Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի կյանքում. Ավինյան

Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով:
Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի կյանքում՝ աջակցելով այն նախաձեռնություններին, որոնք մեր քաղաքի մշակութային միջավայրն ավելի հարուստ ու կենդանի են դարձնում»,- նշել է նա։