Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 13-ին՝ ժամը 10։00-17։00-ը, կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական նշանակության (Ն-205) Դեվդորակիի թունելի շրջանցիկ ճանապարհով։ Ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության վերահսկմամբ ու համակարգմամբ։