Վանաձորում բախվել են «Opel Zafira» մակնիշի երկու մեքենաներ. կա տուժած

Մարտի 11-ին, ավտովթար է տեղի Լոռու մարզում։ ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 2 «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։