Ուկրաինան կիսում է խաղաղության հարցում Թրամփի տեսլականը. Մայք Ուոլց

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ասել է, որ ուկրաինական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած հանդիպմանը «շատ հստակ» ցույց է տվել, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուկրաինական պատվիրակությունն այսօր շատ պարզ ասաց, որ իրենք կիսում են նախագահ Թրամփի աշխարհի տեսլականը: Նրանք կիսում են նրա վճռականությունը դադարեցնել մարտերը, դադարեցնել սպանությունները», - ասաց նա լրագրողներին՝ կիսվելով հանդիպման արդյունքներով: